Wizz Air ավիաընկերությունը Վիեննա - Երևան- Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի

Wizz Air ավիաընկերությունը Վիեննա - Երևան- Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթեր: Այս մասին հայտնեցին  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից: 

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում