Ծանրորդ Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում. Գասպարյանը 4-րդն է

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները` Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը սկսեցին պայքարն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերում պահեց 175 կգ և երկու մոտեցմամբ ֆիքսեց 183 կգ, որը աշխարհի երիտասարդների ռեկորդ է: Այս վարժությունում նա դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Մինչ այս հենց Գարիկ Կարապետյանին էր պատկանում նախորդ ռեկորդը` 181 կգ:
Հրում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահեց 210 կգ, բայց չբարձրացրեց 217 կգ: Երկամարտի 393 արդյունքով նա 5-րդն է:
Ծանրորդ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում բարձրացրեց 178 կգ, սակայն չֆիքսեց 183 կգ: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը բարձրացրեց 216 կգ, բայց գլխավերևում չպահեց 222 կգ: Երկամարտի 394 կգ արդյունքով Գասպարյանը միայն 4-րդն է:
Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ի բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Սահակյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալակիր էր դարձել, Ռաֆիկ Հարությունյանն էլ փոքր բրոնզե մեդալակիր:
Կարծիքներ