Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ զորամաս, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին

Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ զորամաս, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 9-ին այցելել է ՊՆ N զորամաս, շրջել զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։ Այդ մասին սոցցանցում հայտնել է նախարարը:

«Այցի ընթացքում զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ եմ ունեցել, որոնց ընթացքում անդրադարձել եմ բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկել ենք նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցեր:

Պատասխանել եմ զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ զինվորական ծառայության որակի բարձրացումն ու զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերի իրականացումը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում