Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Ծաղկաձորի ճոպանուղու մոտ այրվել են 7 կվադրոցիկլներ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Ծաղկաձորի ճոպանուղու մոտ այրվել են 7 կվադրոցիկլներ

Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գիշերը, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու հարևանությամբ գտնվող տարածքներից մեկում, որտեղ այրվել են կվադրոցիկլներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված հատվածում կայանված են եղել մոտ 7 կվադրոցիկլներ, և բոլորն էլ ամբողջովին վերածվել են մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության և Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցները. նախաձեռնվել է վարույթ։

Պարզվում են տեղի ունեցածի պատճառներն ու կվադրոցիկլների սեփականատերերի ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում