Սիբիրյան խոցի ախտանշաններով Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի

Սիբիրյան խոց ախտանշաններով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Սիբիրյան խոցի ախտանիշի մասին կասկածները ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում: Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրել է, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում:
«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել գյուղի 7 բնակիչ: Ամբողջ հոտը նորից պատվաստվել է սիբիրախտի դեմ: Նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան»,- նշել է վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը՝ տեղեկացնելով, որ թեև իրենք պաշտոնական դեռ համապատասխան լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ չեն ստացել Սիբիրայն խոցի հաստատման, սակայն հոսպիտալացված մարդկանց ախտանիշներն ու անասունների անկումը վկայում են դրա մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Կարծիքներ