ԱՄՆ-ը հայտնել է 36 իրանական կայքերի արգելափակման մասին

ԱՄՆ-ը հայտնել է 36 իրանական կայքերի արգելափակման մասին

ԱՄՆ արդարադատոթյան նախարարությունը «զավթել» է իրանական 36 կայքերի դոմենները՝ ամերիկյան պատժամիջոցների խախտման պատճառով։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արգելքի տակ են հայտնվել 33 կայքեր, որոնք օգտագործվել են Իսլամական ռադիոյի և հեռուստատեսության իրանական միության կողմից (IRTVU), և ևս 3 կայքեր, որոնք վերահսկվել են «Կատաիբ Հըզբոլլահ» իրանամետ խմբավորման կողմից։

Գերատեսչությունում հիշեցրել են, որ անցած հոկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը IRTVU-ն ներառել էր «սև ցուցակում»՝ ապատեղեկատվության տարածման պատճառով, որն արվել է, ըստ ամերիկյան կողմի, ԱՄՆ ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով։ Այդ իսկ պատճառով միությանն արգելվել է ծառայություններ ստանալ ԱՄՆ-ում։

Ինչ վերաբերում է «Կատաիբ Հըզբոլլահին», ապա այն ԱՄՆ ֆինանսաների նախարարության պատժամիջոցային ցուցակում է գտնվում 2009 թվականից։ Բացի այդ, ԱՄՆ-ում կազմակերպությունը համարվում է ահաբեկչական։
Նշվում է, որ արգելափակման տակ են հայտնվել մասնավորապես իրանական Press TV և Al-Alam հեռուստաալիքների կայքերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում