Կիմ Չեն Ինը խոսել է ԱՄՆ-ի հետ առճակատման պատրաստ լինելու անհրաժեշտության մասին

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը կարծում է, որ երկիրը պետք է պատրաստ լինի ԱՄՆ կառավարության հետ ինչպես երկխոսության, այնպես էլ հնարավոր առճակատման: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Նա նաև կոչ արել ուժեղացնել Կորեական թերակղզում իրադրության «կայուն վերահսկողությունը»:
Երեկ Հյուսիսային Կորեան 2005 թվականից ի վեր առաջին անգամ գումար է նվիրաբերել այլ երկրի։ 300 հազար դոլար է հատկացվել ռազմական հեղաշրջումից տուժած Մյանմային մարդասիրական օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի նախաձեռնությանը։
Ավելի վաղ Կիմ Չեն Ինը Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակն անվանել էր «պատմության մեջ ամենադժվարը»: Այնուամենայնիվ, երկիրը մտել է նոր դարաշրջան ՝ դուրս գալով «պաշտպանության և ինքնապահպանման» շրջանից, ուստի՝ նրան անհրաժեշտ է արմատական առաջընթաց, փոփոխություններ և աճի տեմպ:
Մայիսին ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, եթե նա համաձայնի միջուկազերծմանը:
Կարծիքներ