Մարոկկոն վերահաստատում է հավատարմությունը քաղաքական գործընթացին ՄԱԿ-ի ղեկավարությամբ

Մարոկկոն վերահաստատում է հավատարմությունը քաղաքական գործընթացին ՄԱԿ-ի ղեկավարությամբ

Մարոկկոն վերահաստատում է իր հավատարմությունը Սահարայի հարցով ՄԱԿ-ի կողմից հովանավորվող քաղաքական գործընթացին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ երեկոյան հայտարարել է թագավոր Մուհամեդ VI-ը, որը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ ։

«Մարոկկոյի համար Սահարան բանակցությունների առարկա չէ: Այսօր, ինչպես նախկինում, Սահարան երբեք չի լինի որևէ գործարքի օրակարգում: Իրականում, եթե մենք բանակցությունների մեջ ենք մտնում, դա հիմնականում ծաղաղ կարգավորման հասնելու համար է: Ելնելով դրանից՝ մենք վերահաստատում ենք Մարոկկոյի հավատարմությունը քաղաքական գործընթացին ՄԱԿ-ի ղեկավարությամբ»,- ասել է միապետը:

«Սահարայում տեղի ունեցող դրական զարգացումները նաև ամրապնդում են կայուն զարգացման դինամիկան մեր հարավային նահանգներում: Նրանք իրականում ընդհանուր վերականգնում են ապրում, ինչի մասին են վկայում ենթակառուցվածքների զարգացումը, տնտեսական և սոցիալական նախագծերի իրականացումը: Այս նախագծերի շնորհիվ Սահարայի շրջաններն այժմ բաց են զարգացման հնարավորությունների համար և հարթակ՝ նպաստավոր ազգային և օտարերկրյա ներդրումների համար»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում