Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի միջոցառման մեկնարկից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Շաքիում տեղի ունեցած միջադեպին։ Նախարարի խոսքով՝ այն պնդումները, թե դեպքի օրը ոստիկանությունը ուշ է արձագանքել, չի համապատասխանում իրականությանը։
«Ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, երբ տուժողը զանգահարել է նրա բջջային հեռախոսահամարին և կարճ տեղեկություն փոխանցել՝ առանց մանրամասնելու տեղի ունեցածը։
Խոսքը դժվար լսելի է եղել, այդուհանդերձ, ցուցաբերելով ոստիկանին հարիր պահվածք՝ նա անմիջապես արձագանքել է և չանցած10 րոպե, օպերատիվորեն հասել դեպքի վայր։ Ոստիկանի ուղղորդմամբ՝ տուժողի որդին զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ստանդարտացված կարգի համաձայն՝ օպերատիվ խմբի մեկնումը պետք է ապահովվի 10 րոպեի ընթացքում, մինչդեռ այս դեպքում 10 րոպեում օպերատիվ խումբն արդեն եղել է տեղում»,- մանրամասնել է նախարարը:


Կարծիքներ