Արարատի մարզի Արևաբույր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 21-ին, ժամը 16։04-ին տեղեկություն է ստացել, որ Արևաբույր գյուղի Խորենացի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:50-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:
Կարծիքներ