Հունաստանում ՀՀ դեսպանը դասախոսությամբ է հանդես եկել Պելոպոնեսի համալսարանի Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների դպրոցում

Հունաստանում ՀՀ դեսպանը դասախոսությամբ է հանդես եկել Պելոպոնեսի համալսարանի Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների դպրոցում

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը «Հայաստանն այսօր և նրա արտաքին քաղաքականությունը» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Պելոպոնեսի համալսարանի Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների դպրոցում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձել է հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, առկա խնդիրներին․ շահերի բախմանն ու համագործակցության ներուժին։

Դեսպանը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների մասին։

Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջզգային դատարանի պարտադիր որոշումների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթների խախտումները։

Դեսպանը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ բիրտ ուժի կիրառման և նրանց բռնի տեղահանման ենթարկելու մասին։

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության աղավաղմանը կամ ոչնչացմանը, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության և գերեվարված մյուս անձանց դեմ հարուցված կեղծ քրեական գործերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում