Սահակաշվիլին տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ

Սահակաշվիլին տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին շաբաթ գիշերը Թբիլիսիի ծայրամասում գտնվող Գլդանի շրջանի բանտային հիվանդանոցից տեղափոխել են Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ շտապօգնության մեքենայով շարասյան շարժման կադրերը ուղիղ եթերում հեռարձակել է վրացական «TV Pirveli» հեռուստաալիքը ։

 Նախկին նախագահին ճանապարհին ուղեկցել են նրա բուժող բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն, մայրը՝ Ջուլի Ալասանիան, բանտային հիվանդանոցի բժիշկները, ինչպես նաև փաստաբաններ Դմիտրի Սաձաղիշվիլին և Նիկա Գվարամիան։

 Փաստաբաններն ու բուժող բժիշկը թույլտվության են սպասում Սաակաշվիլիի մոտ հասնելու և նրա կալանքի պայմաններին ծանոթանալու համար։

Ուրբաթ օրը Սաակաշվիլիի փաստաբան Գվարամիան ասել է, որ նախկին առաջնորդը համաձայնել է տեղափոխվել զինվորական հոսպիտալ և կդադարեցնի հացադուլը, որը հայտարարել էր ավելի քան մեկ ամիս առաջ ձերբակալությունից հետո, երբ նրան տեղափոխեցին այնտեղ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում