Երևանի Նոր Արեշի 50-րդ և հարակից փողոցներում շարունակվում են մաքրման աշխատանքները
Օրերս Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում Ողջաբերդ գետի մակարդակի բարձրացման հետևանքով փլուզվել էր հենապատը։ Ջրալցվել էին հարակից փողոցները և բնակելի տները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, այժմ գետի հունի վերականգնումից հետո համայնքային կառույցների ու վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ:
Ըստ աղբյուրի՝ ժամանակավոր հենապատի կառուցման, ջրանցքի հունի և փողոցների մաքրման աշխատանքներում ներգրավված են նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցներն ու տեխնիկական միջոցները։
Նշվում է, որ Նոր Արեշի 50-րդ և հարակից փողոցներում աշխատանքները շարունակվում են:
Կարծիքներ