Նախատեսվում է ստեղծել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ. «Հայաստանի Հանրապետություն»

Նախատեսվում է ստեղծել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է ստեղծել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ։ Հիմքեր չկար կարծելու, որ Ադրբեջանից հնարավոր կլինի ինչ-որ զիջումներ ստանալ՝ կառույցում այս կամ այն կարգավիճակով ներգրավելու միջոցով։ Մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ այսօր խոսվում է Ադրբեջանին եւ Պակիստանին այդ ինտեգրացիոն գործընթացում ընդգրկելու մասին, նշանակում է, որ նախնական քննարկումներում այնուամենայնիվ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։

Նկատենք, որ ադրբեջանական լրատվական դաշտում արդեն արձագանքներ կան, որտեղ հերքում են իրենց հետաքրքրությունը ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետություն դառնալու հարցում, որպես հիմնավորում բերելով այն, որ կառույցը չի կարողանում լուծել իր անդամների խնդիրները, եւ իրենք նման միջավայրում անելիք չունեն։ Ինչպես նաեւ շեշտում են, թե Ադրբեջանը «լավ հարաբերություններ» ունի կառույցի անդամ երկրների հետ եւ կարիք չկա գտնվել այն կառույցում, որտեղ Հայաստանն է։ Սրանք իհարկե առաջին ուղերձներն են, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը եւ նրա հասարակությունը դեռեւս պատրաստ չեն հայտնվել կառուցողական եւ համագործակցային դաշտում, որքան էլ այդ մասին խոսեն իշխանությունները։ «Հաղթանակի» էյֆորիան այնքան մեծ է, որ հեռուն նայելու կարողությունը կուրացրել է թե՛ իշխանություններին, թե՛ հասարակական-քաղաքական շրջանակներին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում