Գառներին պահ տվեցին գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունը ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ է տալիս։
Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում նա նկատեց․
«Անատոմիական վերլուծության ենթարկենք ձեր իշխանության կոռուպցիոն դեմքը և սկսենք այն բանից, պարո՛ն [Արծվիկ] Մինասյան, որ երբ դուք Կառավարությունում աշխատում էիք նախարար, Հայաստանում ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, և այդ խորհուրդը գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը, որից այսօր ապօրինի գույքի բռնագանձման օրենքով միլիարդներ են պահանջվում: Ոնց որ գառներին պահ տան գայլին, ասեն՝ տե՛ս, որ որևէ մեկը բան չանի: Սա է ձեր հակակոռուպցիոն քաղաքականությունը»։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը ցանկացած դրական օրակարգից «այսահարվում է»:
«Ցանկացած իրադարձություն Հայաստանում, որը պետք է առաջացնի դրական էմոցիաներ, ատելության մարտագլխիկները հարձակվում են այդ դրական օրակարգերի դեմ և փորձում են միայն ատելություն, դժբախտություն, անհուսություն և ապատիա գեներացնել, որովհետև դուք այդտեղ եք միայն ծաղկում, դա ձեր բնական միջավայրն է, ձեր քաղաքակրթական կոդը փթթում է այդ միջավայրում»,- ասաց նա։
Կարծիքներ