Երկրագնդի բնակիչները հուլիսի վերջին կդիտեն Հարավային դելտա-Աքվարիդներ աստղաթափը

Երկրագնդի բնակիչները հուլիսի վերջին կդիտեն Հարավային դելտա-Աքվարիդներ աստղաթափը

 Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսքն այս տարի առավելագույն ակտիվության կհասնի հուլիսի լույս 30-ի գիշերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 28-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի աստղացուցարանի մամուլի ծառայությունում:

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսը Ջրհոսի համաստեղությունից կհասնի գործության առավելագույնին: Ասուպների միջազգային կազմակերպության կանխատեսումներով՝ սպասվում Է մինչեւ 16 ասկուպ մեկ ժամում»,- ասել են աստղացուցարանում:

Ինչպես ճշտում են աստղագետները, Ռուսաստանի տարածքից դիտարկումներին այս տարի կխանգարի չափազանց վառ Լուսինը, լիալուսինը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ասուպային հոսքի ակտիվության առավելակետից երկու օր առաջ: Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսքը Ջրհոսի համաստեղությունից տեղի Է ունենում ամեն տաի հուլիսի կեսերից մինչեւ օգոստոսի կեսերը: Նաեւ հուլիսին Ռուսաստանի բնակիչները կարող են ավանդաբար երկնքում տեսնել արծաթավուն ամպեր: Հուլիսի 6-ին Երկիրը կգտնվի Արեգակից առավելագույն հեռավորության վրա, ինչի պատճառով վերջինիս տեսանելի տրամագիծը կլինի տարվա մեջ ամենափոքրը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում