3-ամյա երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել նրան. ՆԳ նախարար

3-ամյա երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել նրան. ՆԳ նախարար

Երբ ահազանգը ստացել ենք երեխայի կորելու մասով, անմիջապես ձեռնարկել ենք որոնողափրկարարական աշխատանքներ, բայց նաև ոստիկանությանն է տրվել համապատասխան հանձնարարական, որ նաև դիտարկվի հանցավորության կտրվածքով ցանկացած վարկած: Բոլոր վարկածները, վստահեցնում եմ, քննարկվել են: 

Այս պահի դրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով՝ սպանություն:

Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, տեղեկացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։

Նշանակվել էին փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում