Կապիտոլիումի գրոհի գործով առաջին դատավճիռն է կայացվել

ԱՄՆ դատարանն առաջին վճիռն է կայացրել Կապիտոլիումի գրոհի գործով։ 49-ամյա Աննա Մորգան-Լլոյդը՝ Ինդիանա նահանգից, 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել։ Նա իրեն մեղավոր է ճանաչել մեղադրական մեկ կետով՝ կապված Կապիտոլիում ներխուժման հետ։ Այս մասին հայտնում է Huffington Post-ը։
Պայմանական ժամկետի ավատից հետո նրան կարգելվի զենք ունենալ, նա նաև պետք է 120 ժամ հասարակական աշխատանք կատարի և 500 դոլար տուգանք վճարի։
«Ես պարզապես ցանկանում եմ ներողություն խնդրել դատարանից, ամերիկացի ժողովրդից և իմ ընտանիքից։ Ես այնտեղ էի, որպեսզի խաղաղ կերպով աջակցություն հայտնեի նախագահ Թրամփին, և ամաչում եմ, որ դա վերածվեց բռնության։ Ես երբեք այնտեղ չէի հայտնվի, եթե իմանայի, որ ամեն ինչ այդպես է լինելու»,-հայտնել է նա վճռի հրապարակման ժամանակ։
Հիշեցնենք, որ Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին գրոհել էին Վաշինգտոնում գտնվող Կապիտոլիումի շենքը։ Անկարգությունների հետևանքով մահացել էր 5 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեղադրանք է առաջացրվել ավելի քան 300 մարդու։ Ձերբակալված է գրոհի ավելի քան 500 մասնակից։
Կարծիքներ