Ճապոնիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել

Կիրակի օրը Կումամոտո պրեֆեկտուրայում մասնավոր թեթեւ ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը ։
Միջադեպը տեղի է ունեցել Ուբույամա փոքրիկ գյուղի մոտ։ Վթարից հետո ինքնաթիռը բռնկվել է։
Փրկարար ծառայության տվյալներով՝ օդանավի օդաչուն եղել է գիտակցության մեջ և հոսպիտալացվել։ Միջադեպի հանգամանքները ներկայումս պարզվում են։
Կարծիքներ