Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը Բրյուսելը չի երկարաձգի. Ժոզեպ Բորել

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը Բրյուսելը չի երկարաձգի. Ժոզեպ Բորել

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը։ Այն կավարտվի հաջորդ շաբաթ։

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Որոշումը կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների՝ բրյուսելյան այսօր նիստում։

Բորելն առաքելության աշխատանքը «արդյունավետ» է գնահատել,, սակայն չի խոսել ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին։ Միայն հստակեցրել է, որ Հայաստանի, և Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։

«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի»,- հայտարարել է Բորելը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում