Օսլոյում ներկայացվել են Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի մանդատն ու սկզբունքները

Օսլոյում ներկայացվել են Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի մանդատն ու սկզբունքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Օսլոյում օգոստոսի 31-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) կողմից կազմակերպված հանդիպմանը։

Միջոցառման շրջանակներում անցկացվել են տեղեկատվության և փորձի փոխանակում օմբուդսմանական հաստատությունների նորընտիր ղեկավարների միջև։ Մասնակիցներին մանրամասն ներկայացվել են Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի մանդատն ու սկզբունքները։

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակցության հրավերի համար և բարձր գնահատել ցանցի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Հանդիպման նպատակն Օմբուդսմանական հաստատությունների նորընտիր ղեկավարների համար հարթակի ստեղծումն է` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բազմակողմ համագործակցությունը խթանելու և մարդու իրավունքների պաշտպանի առաքելության իրականացման առանձնահատկությունները նկատի ունենալու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում