Կամչատկայում կապը խզվել է օդանավի հետ, որում եղել է 29 մարդ

Կորել է կապը ԱՆ-26 ինքնաթիռի հետ, որը թռիչք էր իրականացնում Պետրոպավլովսկ-Կամչատկայից դեպի Պալանա համայնք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինքնաթիռում 29 մարդ է եղել, որոնցից 6-ը անձնակազմն է։ Ըստ աղբյուրի, ինքնաթիռը չուներ անսարքություններ, սակայն Ռուսաստանի ԱԻՆ-ը չի բացառում, որ այն ընկել է ծովը։
Կարծիքներ