Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Հենացատկի վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։

Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Համլետ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել էր Մամիկոն Խաչատրյանը:

Երկու մարզիկներն էլ մեդալներ էին նվաճել նժույգթափեր վարժությունում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում