Լեհ շրջանային դատախազը առանց հագուստի շրջել է քաղաքում

Շրջանային դատախազը առանց հագուստի շրջել է երկրի հարավ-արևելքում գտնվող լեհական Սվիդնիցա քաղաքում: Այս մասին գրում է РИА новости-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Մի լուսանկարում տղամարդը չորս շիշ գարեջրով շրջում է մթերային խանութում: Այլ նկարներում երևում է, որ ամբողջովին մերկ դատախազը թափառում է փողոցներում և քայլում դեպի այգի:
Սվիդնիցայի բնակիչները դիմել են քաղաքի ոստիկանություն, ինչից հետո տղամարդը ձերբակալվել է անպարկեշտ պահվածքի համար:
Այժմ նրա համար պատիժ են ընտրում: Դատախազին կարող է նկատողություն տրվել։ Կարող են նաև աշխատավարձը կրճատել կամ պաշտոնից հեռացնել։
Կարծիքներ