ԱԺ պատգամավորները հանդիպել են Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

ԱԺ պատգամավորները Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին են ներկայացրել Լաչինի միջանցքի փակման արդյունքում ստեղված հումանիտար ճգնաժամն ու հետևանքները, ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը։
«Ֆրանսիայի Սենատում այսօր հանդիպեցինք Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պրն. Դըվինազին, ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման արդյունքում ստեղված հումանիտար ճգնաժամն ու հետևանքները»,֊ գրել է նա:
Կարծիքներ