ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը:

Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են համագործակցությունն Աղդամում (Ակնա) թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի առաքելությունն ավարտելու համար»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթուրքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է լուրը:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում