Քրիստինա Քվինը ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանն է

Քրիստինա Քվինը ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանն է

ԱՄՆ Սենատը քվեարկությամբ հաստատել է Քրիստինա Քվինին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։

Քրիստինա Քվիենը 2019 թվականից Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն էր: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:

Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան:

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2019 թ. փետրվարի 19-ից զբաղեցնում էր Լին Թրեյսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում