Նիսում հրավառությունից ոստիկաններ են վիրավորվել

Նիսում հրավառությունից  ոստիկաններ են վիրավորվել

Մի քանի ոստիկան վիրավորվել են հրավառությունից, երբ փորձել են խանգարել Նիսում տեսահոլովակի նկարահանմանը։  Քաղաքապետի առաջին տեղակալ Էնթոնի Բորը, որը պատասխանատու է անվտանգության հարցերով, այս մասին հայտնել է իր Twitter-ում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ոստիկանությունը հրավառության է ենթարկվել Արիանե շրջանում այն բանից հետո, երբ նրանք ժամանել են տեսահոլովակի նկարահանման վայր: Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին և ես դատապարտում ենք այս գործողությունները և հայտնում մեր լիակատար աջակցությունը տուժած աշխատակիցներին», - գրել է Բորեն:

Իր հերթին, BFM հեռուստաալիքը,  հղում անելով իր աղբյուրներին, պարզաբանում է, որ վիրավորվել է երեք ոստիկան, ովքեր ժամանել են ռեփերների հոլովակի նկարահանման վայր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում