ԱՄՆ Կոնգրեսն աջակցում է Ինտերպոլի մեխանիզմների չարաշահման դեմ ուղղված միջոցառումներին

ԱՄՆ Կոնգրեսն աջակցում է Ինտերպոլի մեխանիզմների չարաշահման դեմ ուղղված միջոցառումներին

 Սենատը  հավանություն է տվել 2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծի շրջանակներում՝ Ինտերպոլի մեխանիզմների ենթադրյալ քաղաքական դրդապատճառներով չարաշահումների դեմ քայլեր ձեռնարկելու նախաձեռնությանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Այս օրենսդրական նախաձեռնության դրույթների համաձայն՝ արդարադատության նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը պետք է բարձրաձայնեն և, ըստ անհրաժեշտության, օգտագործեն իրենց ազդեցությունը»՝ Ինտերպոլի բարեփոխման և այդ գործունեությունը ճնշելու համար։ ԱՄՆ արդարադատության նախարարության և պետքարտուղարության ղեկավարները պետք է նաև Ինտերպոլի ղեկավար կառույցների ուշադրությունը հրավիրեն ենթադրյալ չարաշահումների վրա և միջոցներ ձեռնարկեն այն երկրների դեմ, որոնք ոչ պատշաճ կերպով կիրառում են միջազգային հետախուզում հայտարարելու մեխանիզմը։ Առաջարկվում է, մասնավորապես, սահմանափակել այդ պետությունների մուտքը Ինտերպոլի տեղեկատվական բազաներ։

Օրենսդիրներն աշխատում են ապահովելու համար, որ ԱՄՆ վարչակազմը պարբերաբար տրամադրի այդ խախտումները կատարող երկրների ցուցակները, ինչպես նաև տեղեկություններ Վաշինգտոնի կողմից ձեռնարկված միջոցների մասին:

Ամերիկացի օրենսդիրները նախկինում պնդում էին, որ այդ չարաշահումների են դիմել Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է 2022 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեի նախագիծը՝ մոտ 770 միլիարդ դոլար արժողությամբ։ Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ հավանություն է տվել օրինագծին, այժմ այն ​​կանցնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում