Ամերիկացիները հրավառությամբ են նշել Անկախության օրը

Ամերիկացիները հրավառությամբ են նշել Անկախության օրը

Ամերիկացիները կիրակի նշել են Անկախության օրը: Ի նշան կորոնավիրուսի  դեմ պատվաստումների  բարձր ցուցանիշների՝ վերադարձել են հին ավանդույթները՝ հրավառությունը:

Իսթ Ռիվերից մոտ 25 րոպե հրավառություն է տեղի ունեցել: Նյու Յորքի հյուրերն ու բնակիչները հավաքվել են Իսթ Ռիվերի հրապարակներում՝ վայելելու շքեղ տեսարանը: Մերձակա մայրուղու վրա երթևեկությունը դադարեցրել էին մի քանի ժամ շարունակ:

Քաղաքային իշխանությունն ասել է, որ հանդիսատեսները կբաժանվեն երկու խմբի՝ պատվաստվածներ և չպատվաստվածներ: Նրանց համար առանձնացված եղել են տարբեր հարթակներ: Սակայն ոչ մի նման բաժանում տեղի չի ունեցել: Մարդկանց մեծ մասն առանց դիմակի է եկել: Նյու Յորքում թույլատրվել է չկրել դիմակ այն մարդկանց, ովքեր պատվաստված են:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում