Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վիճակը ծանր է

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վիճակը ծանր է

Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր՝ քիչ առաջ, տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այս մասին գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք:

Հավելյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ երեկ հարձակվել են Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վրա։

«Իմ քայլը» խմբակցությունից հայտնել էին, որ կասկածներ կան, որ հարձակումը կապ ունի ավագանու անդամի նրա գործունեության հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում