Ուկրաինայի դեսպանը Եվրոպային մեղադրել է գաղութատիրության մեջ

Բունդեսթագի պատգամավոր Նիլս Շմիդի առաջարկը՝ լեհ-բելառուսական սահմանից միգրանտներ ուղարկել Ուկրաինա, գերմանական գաղութատիրության և երկակի ստանդարտների դրսեւորում է, Риа новости-ի փոխանցմամբ՝ Deutschlandfunk ռադիոյի եթերում ասել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը։
«Այն, ինչ զայրացրեց, նույնիսկ ցնցեց ուկրաինական հանրությանը այս ծիծաղելի նախաձեռնության մեջ, այն էր, որ մեր կառավարությանը նույնիսկ չհարցրին, նույնիսկ նրանց հետ չխորհրդակցեցին: Սա հարգանքի պակասի նշան է, ինչպես ասում են ոմանք՝ ամբարտավանություն Ուկրաինայի նկատմամբ»,- շեշտել է դեսպանը:
Ըստ նրա՝ Շմիդի առաջարկության մեջ գերմանական գաղութատիրության որոշակի նոտաներ կան, որոնք ուկրաինացիներին քաջ հայտնի են պատերազմի մութ ժամանակներից։
Մելնիկը նաև կշտամբեց Եվրամիությանը՝ իր կարծիքով, փախստականների հետ կապված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքելու համար՝ հավելելով, որ Կիևը պատրաստ է քննարկել Բրյուսելից միգրանտների վերաբերյալ պաշտոնական առաջարկը, եթե ստացվի։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Մինսկն այլևս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը դեպի ԵՄ երկրներ։
Բելառուսի սահմանապահները բազմիցս հայտարարել են Լիտվայի, Լեհաստանի և Լատվիայի կողմից միգրանտներին բելառուսական տարածք բռնի արտաքսելու մասին։
Կարծիքներ