Թբիլիսիում վնասել են արաբական արձանագրությունը

Վրաստանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին մեկնաբանել է սոցցանցում տարածված տեղեկությունն այն մասին, որ Թբիլիսիում վնասվել է մշակութային ժառանգության հուշարձանը: Հաղորդում է 1tv.ge-ն։
Թեա Ծուլուկիանին նշում է, որ աշխատանքներ են սկսվել Թբիլիսիում վնասված արաբական արձանագրության վերականգնման ուղղությամբ:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել սոցիալական ցանցում տարածված գրառման հեղինակին: Առավոտյան մշակութային ժառանգության պահպանության գործակալության աշխատակիցներին ուղարկեցի այնտեղ: Պարզվեց, որ այնտեղ վանդալիզմի փաստ կար, և այժմ ընթանում են համապատասխան մասնագետներին թույլտվություն տալու ընթացակարգերը՝ նախնական նախնական տեսքի բերելու և, որ ավելի կարևոր է, համապատասխան պաշտպանության մեխանիզմը գործի դնելու համար», – ասել է Թեա Ծուլուկիանին:
Առավոտյան սոցցանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Թբիլիսիում վնասել են արաբերեն գրություններից մեկը
Կարծիքներ