Կամո Ցուցուլյանն այցելել է Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատ

Մայիսի 18-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատում։
Շրջայցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ հրշեջ-փրկարարական ջոկատի օրերս ավարտված վերանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին նախորդ տարվա պետական ծրագրով։
Տեղում ծառայության ղեկավարը ծանոթացԵԼ Է շենքային բարեկարգված պայմաններին, ավտոկայանատեղիի, աշխատակիցների հանգստյան և կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական զինվածությանն ու գույքային ապահովվածությանը։
Տնօրենը զրուցեԼ Է ջոկատի անձնակազմի հետ, ծանոթացել հրշեջ-փրկարարական ջոկատի առօրյային ու կենցաղային պայմաններին, առկա խնդիրներին, ծառայության կազմակերպման վերաբերյալ տվել համապատասխան հանձնարարականներ:
Կարծիքներ