Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան

«Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ այլ պարագայում հնարավոր չի լինի այդ տրամաբանությամբ շարժվել և անկախ պետություն կառուցել։

«Մենք մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք։ Պետք է պաշտպանենք շատ պինդ, շատ ամուր, պետք է պաշտպանենք շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում