Հաջորդ տարի Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի

Հաջորդ տարի Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի

Գետառի վրա 2023 թ. ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախագծային աշխատանքներն ընթացքում են:

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022 թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացնելու նպատակով. արդեն ավելի քան 8 հա մաքրվել է եղեգից: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև որոշվել է, որ մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Աշխատանքներն ընթացքում են Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Գործընթացը նշված վարչական շրջաններում նախանշվում է ավարտել մինչև տարեվերջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում