Բանգլադեշի մայրաքաղաքում առնվազն յոթ մարդ Է զոհվել շենքի պայթյունից

Հունիսի 27-ի երեկոյան Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս 50-ը վնասվածքներ ստացել եռահարկ շենքի սաստիկ պայթյունի եւ փլուզման հետեւանքով: Ինչպես հունիսի 28-ին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, շենքում տեղավորված Էին ռեստորաններ եւ խանութներ: Պայթյունից վնասվել են հարեւան շանքերն ու մի քանի ավտոբուսներ փողոցում:
Ոստիկանությունն առայժմ ահաբեկչական գործողության ապացույցներ չի ստացել, պայթյունի պատճառների հետաքննությունը շարունակվում Է, մեջբերում Է գործակալությունը Դաքայի ոստկանության պետ Շաֆիքուլա Իսամի խոսքը: Միջադեպի այլ մանրամասներ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ