Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը կարիերան կշարունակի Խորվաթիայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Խորվաթիայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sportske Novosti-ն: Հայ պաշտպանը, ով այժմ հանդես է գալիս «Արարատ-Արմենիա»-ի կազմում, կարիերան կշարունակի խորվաթական «Օսյեկ» ակումբում:
Ֆուտբոլիստը հանդես կգա մեկ տարվա վարձակալության պայմանագրով` հետագայում ակումբը հնարավորությունը կունենա գնելու պաշտպանի տրանսֆերը:
Նա բուժզննում կանցնի ակումբում հունիսի 10-ին:
Կարծիքներ