Իրավապաշտպանները Ղազախստանի իշխանություններին կոչ են անում չեղարկել սպանության նպատակով կրակելու հրամանը

Նյու Յորքում գործող Human Rights Watch-ը ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որում անօրինական է անվանել Ղազախստանի զինվորականների՝ սպանելու նպատակով կրակելու հրամանը: Նրա կարծիքով՝ նման որոշումը հակասում է երկրի միջազգային իրավական պարտավորություններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ղազախստանի իշխանությունները պետք է անհապաղ չեղարկեն անվտանգության ուժերին տրված՝ առանց նախազգուշացման սպանելու նպատակով կրակելու հրամանը: Հրամանը հակասում է կյանքի իրավունքը հարգելու և պաշտպանելու Ղազախստանի միջազգային իրավական պարտավորություններին», - ասվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ :
«Բացի այդ՝ Ղազախստանի իշխանությունները պետք է ապահովեն, որ վերջին օրերին բոլոր ձերբակալվածներն ունենան իրենց բոլոր դատավարական իրավունքները, ներառյալ՝ իրենց ընտրած փաստաբանի հասանելիությունը», - ասել է Human Rights Watch-ը:
Կարծիքներ