Ուռուտ գյուղում այրվել է մեծ մակերեսով խոտածածկույթ

Ուռուտ գյուղում այրվել է մեծ մակերեսով խոտածածկույթ

Մարտի 2-ին՝ ժամը 16։44-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուռուտ գյուղում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։55-ին, մարվել՝ 19։25-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում