Պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանն ու վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագիծ է քննարկվել

Պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանն ու վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագիծ է քննարկվել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասնհինգերորդ նիստը: Քննարկվել է Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագիծ:

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Օրակարգում ընդգրկված հարցերից է եղել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի (պետ. ցուցիչ՝ 10.4.10, հանրապետական նշանակության) տարածքի նորոգման էսքիզային նախագիծը. այն որոշակի վերապահումներով արժանացել է հավանության:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Կողբացի փողոցի հ․51 շենքի հ. 2 բնակարան հասցեում մուտքի կազմակերպման, աստիճանավանդակի իրականացման, Կենտրոն վարչական շրջանի Բուզանդ 5 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության շինության, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Արձագանք» արձանի հարակից տարածքում թեյարանի կառուցման էսքիզային նախագծերը վերադարձվել են լրամշակման:

Նիստում քննարկվել են նաև ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Ղորղանյան փողոց թիվ 103 բնակելի տան (պետ. ցուցիչ՝ 7.1. 4.355, տեղական նշանակության), ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով բնակավայրի 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 3.38.1, տեղական նշանակության) վերականգնման և ամրակայման էսքիզային նախագծերը, Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնող արտաքին վահանակների տեղադրման առաջարկը, որոնք խորհրդի անդամների դիտողություններով և առաջարկություններով համարվել են ընդունելի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում