Քաբուլում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Քաբուլի արևմտյան մասում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
«Նախնական տվյալներով՝ Դաշտ Է Բարչի դպրոցական կայարանում, որը գտնվում է Քաբուլի արևմուտքի վեցերորդ շրջանում, պայթել է միկրոավտոբուսը»,-հաղորդում է Aamaj News լրատվական գործակալությունը:
Պատահարի մանրամասների, այդ թվում զոհերի մասին, տեղեկատվություն դեռ չկա:
Կարծիքներ