Պակիստանում գնացքներ են բախվել․ կա 30-ից ավելի զոհ. տեսանյութ

Պակիստանի հարավում երկու գնացք է բախվել։ Զոհվել է ավելի քան 30 մարդ, ևս 60-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Geo TV հեռուստաալիքը։
Երկու արագընթաց գնացքները բախվել են երկաթուղային կայարանների միջև՝ Սինդ նահանգի Գատկի քաղաքի շրջանում։
Գնացքներից մեկը դուրս է եկել ռելսերից, իսկ մյուսը մխրճվել է դրա մեջ։ Շրջվել է մոտ 14 վագոն, որոնցից 6-8-ը լիովին ոչնչացել են։
Պակիստանից տեղեկություններ են ստացվում նաև մեկ այլ վթարի մասին։ Ֆուրգոնն ընկել է անդունդը, զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։
Կարծիքներ