Կուրիլյան կղզիներում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլյան կղզիների Մալոկուրիլսկոյե գյուղից 117 կմ հեռավորության վրա, երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։ Կղզիների բնակիչները զգացել են ցնցումները։
«Մալոկուրիլսկոյե գյուղից 117 կմ դեպի արևելք 25 կմ խորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել, իրադարձության ուժգնությունը կազմել է 6 բալ»,- ասել է մասնաճյուղի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Հարավային Կուրիլների բնակիչները զգացել են երկրաշարժը։
Կարծիքներ