Կդադարեցվի Ավան վարչական շրջանի մի շարք հասցեների, Արագածոտնի մարզի որոշ գյուղերի գազամատակարարումը

Կդադարեցվի Ավան վարչական շրջանի մի շարք հասցեների, Արագածոտնի մարզի որոշ գյուղերի գազամատակարարումը

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 37, 42, 43, 48, 49, 50, 56, 57 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, «ՌՎ Գազ» ՍՊԸ-ի, «Հովիկ Ղուկասյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում