Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

Տարածվում է տեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրավերով Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը։
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ նման նոր բան չկա։
«Այդ այցը տեղի է ունեցել այս տարվա մարտ ամսին, և տեքստը, որ հիմա ԶԼՄ-ները հրապարակում են որպես պաշտոնական հաղորդագրություն, հրապարակվել է դեռ այն ժամանակ՝ մարտի 5-ին։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել հաղորդագրության մեջ հիշատակվող ամսաթվերին»,- իր էջում գրել է Աբրահամյանը։
Կարծիքներ