Միանգամից կանխատեսեմ ընդդիմության արձագանքը, որ էլ հատ-հատ չկարդաք. Եղոյան

Միանգամից կանխատեսեմ ընդդիմության արձագանքը, որ էլ հատ-հատ չկարդաք. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հրապարակված բանակցային փաստաթղթերին:

«Միանգամից կանխատեսեմ ընդդիմության արձագանքը, որ էլ հատ֊հատ չկարդաք.

«Հողատու, բա ինչի՞ չես տվել հինգ հողերը` դիմացը ստանալով ԼՂԻՄ֊ում խաղաղապահ առաքելություն և անորոշ ապագայում կողմերի համաձայնությամբ (այսինքն երբեք) ԼՂԻՄ կարգավիճակի մասին հանրաքվեի մասին դրույթ։»

Թարգմանություն։

«Ինչի՞ չես համաձայնել հարցի չլուծման տարբերակին և չես լուծել հարցը։ Ինչի՞ չես թողել, որ պատերազմը սկսի Հադրութից և այդ պատճառով այն սկսել է Ջիբրայիլից»»,- գրել է Եղոյանը:

Հիշեցնենք՝ Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։  

Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։

Մեկ այլ հրապարակմամբ Կառավարությունը մանրամասնել է, թե ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում