Ադրբեջանի դատախազը Հարությունյանի և Բաբայանի համար պահանջել է ցմահ ազատազրկում, մյուսների համար՝ 20 տարվա

Ադրբեջանի դատախազը Հարությունյանի և Բաբայանի համար պահանջել է ցմահ ազատազրկում, մյուսների համար՝ 20 տարվա

Բաքվի դատարանում շարունակվել է Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուսների գործով շինծու դատական նիստը:

 

Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մյուս տարեց գերիների համար, իսկ մնացածներին՝ 16-ից 19 տարվա ազատազրկում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում