Պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ ճանապարհը

Պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ ճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ մոտ 13 կմ երկարությամբ ճանապարհը։

Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից», առաջին փուլում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են արհեստական կառուցվածքներ։

Նշվում է, որ հայտարարվել է նաև նշված ճանապարհի երկրորդ փուլի՝ ասֆալտապատման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում