Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝  ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի էջմիածին, Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում